Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով զբաղվող Ռուսական կենտրոնը ամերիկյան կողմից բացատրություն է պահանջել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ հանդիսացող Թուրքիայի կողմից սիրիական տարածքի գնդակոծության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ, այս մասին հայտնել է ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:

 

 

«Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով զբաղվող Ռուսական կենտրոնում տեղեկատվություն է ստացվել Թուրքիայի տարածքից խոշոր տրամաչափի զենքներից սիրիական Էտ-Տել էլ Աբյադ քաղաքի գնդակոծության վերաբերյալ, որը հետագայում ստուգվել և հաստատվել է մի քանի աղբյուներով, այդ թվում' «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կողմից»,-ասել է Կուրալենկոն:

 

 

«Ռուսական կենտրոնը դիմել է Ամանում գտնվող' Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով ամերիկյան կենտրոնին' ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող' ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի անդամ Թուրքիայի այս արարքի մեկնաբանությունն ստանալու համար»,-ավելացրել է նա: