Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

 

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ապօրինի ներգաղթի թեմայով Թուրքիա-Գերմանիա և Թուրքիա-Եվրամիություն համագործակցության հարցը: Դավութօղլուն և Մերկելն անմասն չեն մնացել նաև Սիրիայում տիրող իրադրության քննարկումից: