Բրիտանացի Մայքլ Բիսփինգը մրցավարների միանձնյա որոշմամբ հաղթել է միջին քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Անդրեսոն Սիլվային՝ Լոնդոնում տեղի ունեցած UFC Fight Night 84 մրցաշարում:

Խառը մենամարտերի պայքարի երրորդ ռաունդում Սիլվան նոկաուտի է ենթարկել մրցակցին, սակայն հարվածը եղել է գոնգի պահին և բրազիացին կարծել է, թե մարտն ավարտվել է և սկսել է տոնել հաղթանակը, սակայն մրցավարները հակառակն են հայտնել Սիլվային, և նա ստիպված է եղել շարունակել մարտը: Արդյունքում Սիլվան մրցավարների միանձնյա որոշմամբ պարտվել է 48:47, 48:47, 48:47 հաշվով: