Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երեկ տեղի ունեցած մարզումների ժամանակ ներողություն է խնդրել թիմակիցներից «Ատլետիկոյի» հետ խաղից հետո քննադատության համար:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ չի ցանկացել վիրավորել թիմակիցներին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ մադրիդյան դերբիում կրած պարտությունից հետո պորտուգալացին հայտարարել էր. «Եթե թիմում բոլորը լինեին իմ մակարդակին, ապա «Ռեալը» կլիներ առաջինը»:

«Լրագրողները սխալ են հասկացել խոսքս: Ես չեմ ասել, թե բոլորից լավն եմ, նկատի եմ ունեցել ֆիզիկական վիճակն ու վնասվածքները: Վնասվածքների հետ կապված շատ խնդիրներ ունենք՝ Պեպե, Բեյլ, Բենզեմա, Մարսելո: Դա թուլացրեց մեզ, և թույլ տվեց համապատասխան մակարդակի խաղանք: Ես ինձ մյուսներից լավը չեմ համարում»,- ավելի վաղ մեկնաբանել է Ռոնալդուն: Այս մասին գրում է AS-ը: