Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտ Օփեն 2016» շախմատային փառատոնի A մրցաշարին մասնակցող հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանն առաջին տուրում հաղթանակ են տոնել:
Հայաստանը B մրցաշարում ներկայացնող 9 շախմատիստից առաջին տուրում հաղթել են Մանվել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը:
Նորայր Թորոսյանը, Տիգրան Հարությունյանը,Վահե Բաղդասարյանը, Դավիթ Գևորգյանը Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Միրզոյանը պարտվել են:
C մրցաշարին Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներից հաղթանակ է տոնել Արթուր Ղարագյոզյանը: Սամվել Խաչատրյանը միավոր է կիսել, Արթուր Դավթյանը և Արփինե Գրիգորյանը պարտվել են: