Նախագահ Սերժ Սարգսյանը արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումներ է շնորհել մի շարք դիվանագետների։

 

 

Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել'

 

 

Արտակ Ապիտոնյանին՝ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան,

 

 

Արաիկ Բադալյանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ,

 

 

Արմեն Ղեւոնդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական,

 

 

Ֆադեյ Չարչօղլյանին՝ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան,

 

 

Արմեն Պապիկյանին՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ,

 

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել'

 

 

Հրայր Կարապետյանին՝ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս,

 

 

Գագիկ Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի խորհրդական,

 

 

Հասմիկ Տոլմաջյանին՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար:

 

 

ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն ու ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով։