Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Բունդեսլիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք դիմակայությանը և խոսել թիմի հարձակվողական եռյակի մասին:
«Օբամեյանգն իսկապես սուպեր խաղացող է, և պաշտպանները նրա հետ շատ ուշադիր պետք է խաղան: Կարող ենք չեզոքացնել նրան, լավ պաշտպանվել ամբողջ թիմով: Սակայն «Բորուսիայի» հարձակման գծում միայն Օբամեյանգը չէ: Մխիթարյանն ու Ռոյսը նույնպես շատ լավ խաղացողներ են: Ներկայումս ամբողջ թիմն է լավ խաղում»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին: Այժմ «Բորուսիան» առաջատարին զիջում է 5 միավորով: