Գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դեռևս որոշում չի կայացրել քաղաքականություն վերադառնալու հարցում:

 

 

Մարտի 5-ին «Ռոսիա մոլ» առևտրի ու ժամանցի կետրոնի բացման արարողությանը (սեփակա նատերը Խաչատուր Սուքիասյանի հիմնադրած «Սիլ» կոնցեռնն է) լրագրողների հետ ճեպազրույում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սա նախընտրական շրջանի մեկնարկ է, նա նշեց.

 

 

«Ինձ հավատեց, միգուցե հասունությունը, տարիքը, անցած ճանապարհն ու դժվարություններն են պատճառը, որ դեռ չեմ կարողանում որոշում կայացնել: Հաճույքը չգիտեմ ինչից պետք է ստանամ՝ շատ արտադրելուց, նոր կառույցներ ստեղծելուց, թե գնալ քաղաքական համակարգ, արդյոք կստացվի կառավարմանը մաս կազմել այն ձևով, որ ես եմ պատկերացնում»: