ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում հերքում են դերասանի ծանր վիճակում լինելու մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է արտիստի կինը՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեղություններ էին հայտնվել, որ Ջիգարխանյանի վիճակը ծանր է, և նա վերակենդանացման բաժանմունքում է։

 

«Դա սուտ տեղեկություն է, որը բացարջձակ չի համապատասխանում իրականությանը։ Ինչ-որ մեկը որոշել է տոներին վաստակել և մամուլին հիմարություններ է դուրս տալիս»,- նշել է թատրոնի գլխավոր տնօրենը։ Նրա խոսքով՝ Ջիգարխանյանը հոսպիտալացումը պլանային է։

 

Արտիստի ղեկավարած թատրոնի մամուլի ծառայությունում նախօրեին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ պահպանող թերապիայի կուրս է անցնում։ Մարտի 6-ին հիվանդանոցում հայտնել էին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

 

«Արմեն Բորիսին տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, նա իրեն նորմ,ալ է զգում։ Պատասխանում է հեռախոսազանգերին, խոսում է, և, ինչպես միշտ, կատակում»,- ասել է թատրոնի մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով, առավոտվանից արտիստի հետ հիվանդանոցում է գտնվում նրա կինը։

 

Ըստ ՏԱՍՍ-ի, մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ ինֆարկտի կասկածներով, սակայն այդ ախտորոշումը չի հաստատվել այդ օրը։

 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին' առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը: Ինստիտուտում հրաժարվեցին Արմեն Ջիգրախանյանի առողջական վիճակի մասին հստակ տեղեկություն հաղորդել:

 

«Միայն հաստատում ենք, որ Արմեն Ջիգարխանյանը մեր բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Այժմ իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Ավարտելուց հետո միայն կարող ենք տեղեկատվություն տալ»,-ասաց Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի ընդունարանի աշխատակիցը:

 

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Նա մեծացել է ռուսալեզու միջավայրում, սովորել ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում:

 

Արմեն Ջիգարխանյանը խաղացել է ավելի քան 250 կինոդերերում։ Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կինոյի ամենաշատ դերերում հանդես եկած ռուսաստանցի դերասան։