Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետի առաջին շնորհավորանքներն ու անակնկալներն ըստ ավանդույթի մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանն առանձնահատուկ հյուրընկալությամբ է այս օրը դիմավորում մայրաքաղաք ժամանող կանանց ու աղջիկներին:

 

Երիտասարդները ժպիտներով ու ծաղիկներով, ինչպես նաև Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներով են դիմավորելու ամբողջ օրվա ընթացքում Երևան ժամանող հյուրերին:

 

Առաջին ուղևորուհիներն արդեն իսկ հասցրել են հայտնել իրենց տպավորությունները՝ շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի ու ընդունելության համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: