Ռուսաստանի միջամտությունը սիրիական հակամարտության մեջ շատ արդյունավետ է, Press TV-ին տված հարցազրույցում ասել է կանադացի լրագրող և քաղաքական մեկնաբան Ֆրեդ Ուեյրը: Նա կարծում է, որ արդյունավետ են ոչ միայն Մոսկվայի ռազմական գործողությունները, այլև Կրեմլի՝ իրավիճակի կարգավորման վերաբերյալ ծրագիրը:

 

«Այս ամենը շատ ավելի բարդ է, քան Մինսկի համաձայնագրերը, թեև նրանց էլ հասնելը հեշտ չէր: Իրավիճակը բոլորովին այլ է: Ամեն ինչ մատնանշում է այն փաստը, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի ամեն ինչ ստացվի:

 

Եվ եթե Մոսկվան ծրագիր ունի, թեև Արևմուտքը դա չի ճանաչում, ապա արդյունավետ է ոչ միայն Ռուսաստանի ռազմական միջամտությունը, այլև Կրեմլն առաջարկներ ունի՝ Սիրիայում խաղաղություն ու կարգուկանոն հաստատելու վերաբերյալ:

 

Իրադարձությունները զարգանում են զարմանալիորեն, և այս ամենը մեծ հույս է տալիս»,- ասել է լրագրողը: