59-ամյա Մարք Դյուտրուն 2004 թ. դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ վեց աշակերտուհիների առևանգման և բռնաբարության, ինչպես նաև նրանցից չորսի սպանության համար: Տղամարդը հանցագործություններն իրականացնում էր իր կնոջ աջակցությամբ, ով ստացել է 30 տարվա ազատազրկում: Սակայն, ամուսնական զույգի հանցավոր ծրագրերի որոշ մանրամասներ հայտնի են դարձել միայն 12 տարի անց՝ դատական գործընթացից հետո, որը բարեկեցիկ Բելգիայի նորագույն պատմության մեջ ամենաաղմկոտն է դարձել:

 

 

Մասնավորապես, դատապարտվածի փաստաբան Ժյուլյեն Պիեռն ասել է, որ մանկապիղծը երազում էր ստորգետնյա քաղաքի ստեղծման մասին՝ բնակեցված մանկահասակ ստրկուհիներով, որում, ըստ հանցագործի, նրանց համար «լավ ու անվտանգ» կլիներ:

 

 

«Իմ գաղափարը կայանում էր երեխաների զանգվածային առևանգման, այնուհետև հանքավայրում որոշ տեսակի ստորգետնյա քաղաք ստեղծելու մեջ, որտեղ նրանցից բոլորի համար լավ կլիներ, և որտեղ ներդաշնակություն ու անվտանգություն կտիրեր»,- մեջբերում է Soir Mag բելգիական պարբերականը մանկապիղծի խոսքերը: