Սարսափազդու տեսանյութ են նկարահանել Պակիստանի բնակիչները: Համացանցում տեղադրված տեսագրության մեջ մի տղամարդ բռնկվել է այն բանից հետո, երբ նրա գրպանում հեռախոս է պայթել:
Տեսանյութում երևում է, որ նա հանգիստ դուրս է գալիս ավտոբուսից և չի էլ կասկածում, որ իր գրպանը բռնկվել է: Բոցն ակնթարթորեն տարածվում է երիտասարդի հագուստով: Նա վազում է փողոցներով և փորձում կրակը հանգցնել:
Տղամարդուն օգնության են հասնում ականատեսները, ովքեր նույնպես փորձում են հանգցնել կրակը: Ի վերջո, դա նրանց հաջողվում է, երբ դույլերով ջուր են լցնում նրա վրա: