
Բելգիայի ֆուտբոլի միությունը հայտարարել է, որ Բելգիայի և Պորտուգալիայի ընտրանիների միջև ընկերական հանդիպումը չի կայանա:
Պատճառը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններն են: Խաղը չեղարկվել է՝ ավտանգությունից ելնելով: Տոմսերի վերադարձի մասին կհայտարարվի ավելի ուշ:
«Անվտանգության նորմերից ելնելով՝ Բրյուսելի ղեկավարությունը Բելգիայի արքայական ֆուտբոլային միությանը խնդրել է չեղարկել Բելգիա-Պորտուգալիա խաղը: Մենք համաձայնվեցինք: Խաղը չի կայանա»,- ասվում է ֆուտբոլային միության մամուլի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ խաղը նախատեսված էր անցկացնել մարտի 29-ին: