Այսօր՝ փետրվարի 16-ին, կավարտվի նախընտրական քարոզարշավը, վաղը կլինի լռության օր, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, կկայանան ՀՀ նախագահի ընտրությունները:
Lurer.com-ը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց՝ արդյոք հետևել է քարոզարշավին, ինչ գնահատական կարող է տալ նախագահի թեկնածուների տարած քարոզարշավին, որին ի պատասխան՝ նա ասաց, որ չի հետևել քարոզարշավին, իրեն բոլորովին չի հետաքրքրում այս ընթացքը, այդ իսկ պատճառով չի կարող ինչ-որ գնահատական տալ:
Դիտարկմանը, թե այս ընտրությունից է կախված մեր երկրի 5 տարվա ապագան, Սեֆիլյանն ասաց.
«Մեր երկրի ապագան այսօրվա քաղաքական դաշտում չի որոշվելու, քաղաքական դաշտից դուրս է որոշվելու, և մենք զբաղված ենք այդ գործերով: Այդ մասին ոչինչ չեմ ուզում ասել»: