ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 24-ին Մոսկվայում հանդիպման ժամանակ՝ միմյանց իմաստության մասին կատակներ են փոխանակել: 

 

Քերին շնորհավորել է Լավրովին անցած ծննդյան օրվա կապակցությամբ:

 

«Ցանկանում եմ օգտվել պահից և շնորհավորել ծննդյանդ օրը: Հուսով եմ, որ այս տարիքը քեզ լրացուցիչ իմաստություն կտա այս բանակցությունների անցկացման համար: 39 տարեկանի համար հրաշալի տեսք ունես»,- մեջբերում է RT-ն ԱՄՆ-ի պետքարտուղարին:

 

«Ջոն, շնորհակալ եմ, սակայն եթե իմաստությունը ծննդյան օրերի քանակով չափենք, ապա ես չեմ կարող հասնել քեզ»,-ասել է Լավրովը: