Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի մահվան կապակցությամբ:

«Ֆուտբոլ խաղալը շատ պարզ է, սակայն պարզ ֆուտբոլ խաղալը ամենաբարդ բանն է»,- Կրոյֆ:

Իր պարզությամբ ու գեղեցկությամբ նա ֆուտբոլը վերածեց արվեստի: Ֆուտբոլը լեգենդի կորցրեց: Հանգչիր խաղաղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կիսապաշտպանը:

20-րդ դարի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էր: