Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական՝ Հայաստան-Բելառուս հանդիպումից և գրել.
«Միայն ես գիտեմ իմ պատմությունը: Միայն ես կարող եմ դատել ինձ, քննադատել ու ծափահարել»: