ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում մարտի 29-ին հաղորդում է ստացվել, որ գիշերը ժամը 2-ին Երևանի Բայրոնի փողոցի 8/2 հասցեում գտնվող դեղատանը գնումներ կատարելիս տվել են 20.000 դրամ անվանական արժեքի կեղծ թղթադրամ:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Կենտրոնականի բաժնի ծառայողները նույն օրը, կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1991թ. ծնված Արթուր Թ.-ին և 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ին: Վերջինիս «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 20.000 անվանական արժեքով 8 թղթադրամ:
Արթուր Թ.-ն խոստովանել է կեղծ թղթադրամներ պատրաստելու և իրացնելու հան գամանքը:
Կատարվում է հետաքննություն: