Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մուրացան» հոսպիտալ են տեղափոխվել մի քանի զինծառայողներ, ովքեր վիրավորումներ են ստացել Արցախի պաշտպանական դիրքերում՝ հակառակորդի ակտիվության արդյունքում: 

 

Քիչ առաջ «Մուրացան» հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Արամ Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու զինվոր վիրահատվել է, մեկին վիրահատում են, սակայն այս պահին անունները չնշեց: 

 

Ասատուրյանի խոսքով՝ նրանց վիճակը կայուն ծանր է, հիմնականում վնասվածքները դիմածնոտային են: Վիրավորված զինծառայողների թվում կան և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողներ: 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութերում