Քիչ առաջ Արցախում Նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց Հայաստանից ժամանած լրագրողների հետ։

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նախագահ Սահակյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտնում է, որ նախագահ Սահակյանը մանրամասներ է հաղորդել սահմանին տիրող վիճակի մասին, պատասխանել լրագրողների հարցերին։

 

 

Նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով տեղեկացրեց որ Թալիշի և Նոր Սեյսուլայի ուղղությամբ բոլոր գրոհները տապալվել են։

 

 

«Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ զոհեր, իրենք միշտ թաքցնում են իրական թվերը, բայց ոչնչացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, այլ ստորաբաժանումները ևս տվել են մեծ կորուստներ և երբ ետ են շպրտվել, այնքան մեծ է եղել խուճապը, որ փոխանցվել է քաղաքացիական բնակչությանը, ինչից հետո սկսվել է ոչ կանոնավոր խուճապ»,- ասաց Բաբայանը։

 

 

Դավիթ Բաբայանը հայտնեց, որ հայկական կողմը ևս կորուստներ ունի. կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է. «Ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների, որովհետև քաղաքացիական նման օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չեն կարող լինել լեգիտիմ թիրախ՝ նույնիսկ պատերազմի ժամանակ: Մենք, սակայն, գործ ունենք ահաբեկչական պետության հետ, իսկ ահաբեկիչների համար ո՛չ օրենք, ո՛չ բարոյական նորմեր գոյություն չունեն»: