VivaCell-MTS ընկերությունը նվազեցրել է դեպի Արցախ և Արցախից դեպի Հայաստան մուտքային և ելքային զանգերի սակագինը։ Ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական էջը, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար:
Վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:
Նշենք, որ սահմանին տիրող իրավիճակը հաշվի առնելով, մի խումբ քաղաքացիներ բաց նամակով դիմել էին ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ դեպի Արցախ զանգերն անվճար դարձնելու խնդրանքով։