Իրավիճակը լրիվ հսկողության տակ է: Այսօր մեր երկրապահ կամավորականները մեր զինվորների կողքին են՝ իրենց փորձով իրենց հմտությամբ, և այդ ագրեսիայի հետ սպասում ենք միջազգային կառույցների գնահատականներին: Մենք կոչ ենք արել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին, այլև ողջ միջազգային հանրությանը, որ պետք է հավասարության նշանը հանվի և իրական գնահատական տրվի ահաբեկիչներին, ագրեսորներին: Հակառակ դեպքում մեր բանակը մարտունակ է և պատրաստ է ցանկացած պատասխան տալու:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:

 

Նշեց, որ իրավիճակը հսկողությունից դուրս գալու դեպքում թշնամին կկրի անդառնալի կորուստներ:

 

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է մի թիզ հողը փոխել իր հարյուրավոր զինվորների արյան գնով:

 

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ այսօր առավոտյան եղել են ռազմական հոսպիտալում: Նրանք տեսել են միայն ոգևորված տղաների, ովքեր պատրաստ էին օր առաջ կազդուրվել և նորից գնալ դիրքեր:

 

Մեր այն հարցին, թե այսօր Ազգային ժողովը հայտարարություն կընդունի՞, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նիստն այսօր կսկսվի Ազգային ժողովի հայտարարությամբ:

 

Քննարկման փուլում է նաև ռազմաքաղաքական համաձայնությանն օրենքի ուժ տալու հարցը:

 

Առավել մանրամասն՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում