Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որում ասվում է, թե լայնածավալ գործողությունների դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ասաց.

 

«Այս ամենը, կարծում եմ, ուղղված է միջազգային հանրությանը, որով ուշադրություն ենք հրավիրում այն բանին, որ մենք մինչ օրս եղել ենք Արցախի ժողովրդի, Արցախի հանրապետության անվտանգության երաշխավոր: Մեր քույրերն ու եղբայրներն ապրում են այնտեղ և իրենք, ինչպես մյուս ժողովուրդները, արևի տակ ազատ, անկախ աշխատելու և ապրելու իրավունք ունեն»:

 

Հովհաննես Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը մշտապես տարել է սրացման, բայց նմանատիպ գործողություններ 94 թվականից մինչ այս օրը առաջին անգամն է, և սա պետք է ևս մեկ ազդակ լինի միջազգային հանրությանը, որպեսզի հավասարության նշաններ դնելուց առաջ հասկանան, որ կա մի վայրագ ցեղ, ազգ, ովքեր կարող են երեխաների սպանել, իրենց տանը նստած տարեց մարդկանց գնդակահարեն, խոշտանգեն: