Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ապրիլի 4-ին ոչնչացրել են հակառակորդի 11 տանկ: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

 

 

«Ըստ թարմացված տեղեկությունների, ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, հակառակորդի կրած զինտեխնիկայի կորուստները հետևյալն են՝ 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա»,- ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: