Իրավիճակը կարծես թե հանդարտվեց, ձեռք բերվեց երկկողմանի պայմանավորվածություն սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ, և հիմա շարունակությունը պետք է լինի արդեն բանակցությունների տեսքով: Իհարկե, լավ է, որ մարտական գործողությունները դադարեցվեցին, սակայն լավատես լինելով հանդերձ՝ ես խորհուրդ չէի տա չափից շատ ոգևորվել, քանի որ մենք հերթական անգամ տեսանք, թե ում հետ գործ ունենք: Մեր թշնամին մեղմ ասած՝ ոչ ադեկվատ է, չնայած տարօրինակ կլիներ քոչվորներից և 21-րդ դարում էությամբ դեռ քոչվոր մնացածներից ադեկվատություն ակնկալել: Եվ հիմա, երբ կարդում ենք, թե բանակցային գործընթացներ են ընթանում և նոր հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում՝ մի կողմից դա ծիծաղելի է թվում, ու ակամա հարց է առաջանում՝ մի՞թե հնարավոր է քոչվորների հետ բանակցել: Քոչվորները հասկանում են միայն ուժի լեզուն, պարտադրանքի, նրանց պետք է պարտադրել՝ եթե ոչ զենքով, ապա հենց բանակցային գործընթացում ստանձնել պարտադրողի դերը:
Այս տեսանկյունից մեր իշխանությունները պետք է գործի դնեն իրենց ողջ դիվանագիտական հնարավորություններն ու կարողությունները, որպեսզի սպասվող բանակցություններից դուրս գանք միայն շահածի դերում: Իսկ ապագայի համար զգոնությունը միշտ պարտադիր է, քանի որ քոչվորն էությամբ մնում է քոչվոր, քոչվորի խոսքին չպետք է վստահել, քոչվորի հետ ցանկացած պայմանավորվածությանը միշտ պետք է կասկածանքով նայել, որովհետև ցանկացած պահի նա կարող է անսպասելի կրկին ցույց տալ իր քոչվորային էությունը, և ցանկացած պահի մենք պետք է պատրաստ լինենք Ալթայից քոչած մեր հարևաններին ցույց տալ իրենց տեղը և ինչո՞ւ ոչ՝ պատճառել նրանց զգալի նյութական վնասներ ու մարդկային կորուստներ:
Կարեն Վարդանյան