Շարունակելով իր կապերն ու խորհրդակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ, ապրիլի 4-ի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ապրիլի 5-ի առաւվոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, եւ նրանց է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ ժողովրդի ամբողջական զորակցությունը։ Արամ Ա կաթողիկոսը նաեւ ընդունել է հա յ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներին։

 

 

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդագրության մեջ նաև նշված է. «Վեհափառ Հայրապետները շեշտեցին թեմերի կողմից Ղարաբաղին օժանդակության գծով առնվելիք որեւէ քայլի պարագայում աշխատանքները ներդաշնակեցնլու կարեւորությունը։

 

 

Այսօր Նորին Սրբությանն են այցելելել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչները։ Բնականաբար խորհրդակցության միակ նյութը Ղարաբաղն էր։

 

 

Խոսելով Ղարաբաղին աջակցելու կարելիությունների մասին՝ Վեհափառ Հայրապետը շեշտեց հետեւյալ կետերը.- ա) Անհրաժեշտ է, որ Ղարաբաղի զորակցության ուղղությամբ առնվելիք որեւէ քայլ կատարվի միասնական ոգով ու ճիգով։ Հայությունը՝ Հայաստանում, Ղարաբաղու ու Սփյուռքում, միջազգային համայնքին պետք է ներկայանա որպես մեկ ամբողջություն, հավաքական մեկ կամքով ու նո՛ւյն ձայնով։ բ) Ներկա աշխարհի մեջ զինլալ պատերազմի կողքին, եւ թերեւս ավելի՛ով, կարեւոր է լրատվական ու քարոզչական պատերազմը։ Այս ուղղությամբ հատկապես Սփյուռքը կարեւոր դեր ունի կատարելիք՝ միջազգային մամուլի օրգանների մոտ Ղարաբաղի հարցը ճիշտ ու համապարփակ կերպով ներկայացնելու իմաստով։ գ) Անհրաժեշտ ենք նկատում նաեւ, որ յուրաքանչյուր գաղութ տեղական պայմաններին համապատասխան կերպով իր ընդվզումը արտահայտի ազերիների անարգ ու բարբարոսային հարձակումների նկատմամբ, ինչպես նաեւ իր ամբողջական զորակցությունը հայտնի Ղարաբաղի հայությանը ու նրա ազգային իրավունքներին»։

 

 

Արամ Ա Կաթողիկոս, հեռախոսազրույցներ, ՀՀ Նախագահ, Գարեգին Բ Կաթողիկոս, հայ, ավանդական, կուսակցություններ, ներկայացուցիչներ