Այսօր զինվորական համազգեստով կառավարության հերթական նիստին եկած՝ ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց վերջին օրերին սահմանին տիրող վիճակը:

 

Նախարարն ադրբեջանական կողմի՝ ապրիլի 1-ից սկսած պատերազմական գործողությունները որակեց աննախադեպ՝ ոչ միայն 1994 թվականից զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ:

 

Սեյրան Օհանյանը բերեց նաև մի քանի հանգամանք, որոնք փաստում են աննախադեպ լինելը.

 

  • շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խտությունը,
  • կիրառվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի տեսակները,
  • ներգրավված ուժերի ու միջոցների քանակը,
  • նրանց շարունակական ծավալումը և մոտեցումը առաջնային գծին,
  • ժամանակային համեմատության մեջ կորուստների մեծ քանակը (ընդ որում՝ Ադրբեջանի հանրապետության կորուստների քանակը համամետած պաշտպանության բանակի կորուստների հետ՝ բազմակի էին: Կարելի է ասել՝ շուրջ տասն անգամից ավելի),
  • հակամարտող ուժերի մարտական պատրաստության աստիճանը,
  • վարձկանների, ահաբեկիչների առկայությունը՝ Ադրբեջանի հանրապետության ԶՈւ-ի տարբեր ուղղություններում:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նրանց ագրեսիվ գործողություններն  իրավական տեսանկյունից աննախադեպ էին։ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթը ևս ակնհայտ էր, որովհետև եթե նույնիսկ նրանք ասում են, որ պատասխանել են մեր գործողություններին, ապա նրանց լայնամասշտաբ բնույթի գործողությունները թույլ են տալիս ասելու, որ նախօրոք պատրաստված էին և ոչ համաչափ գործողություններ էին:

 

«Ադրբեջանի զինծառայողների դիակների և և ոչնչացված ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂՀ-ի տարածքում, հումանիտար տեսանկյունից ակնհայտ ռազմական հանցագործությունների առկայությունը, այսինքն՝ խոշտանգումները, գլխատումները և սանձազերծված գործողությունների լայնամասշտաբ լինելը, հասարակական տեսանկյունից մեզ համար ակնհայտ է մեր հասարակական համախմբումը: Մեր կամավորական շարժումը կարելի է ասել՝ վերածնունդ է: Մեր հասարակության մեջ տիրող բարձր բարոյահոգեբանական մթնոլորտը և նաև այն հերոսությունները, որ ցուցաբերել են ՊԲ զինծառայողները և կամավորական շարժման ներկայացուցիչները, վետերանները, մնացածը, ովքեր ԼՂՀ են մեկնել պաշտպանելու մեր հայրենիքի այդ հատվածը:

 

Այդ հերոսությունների արդյունքում Ադրբեջանի հանրապետությունը ոչնչի չի հասել, նույնիսկ՝ ռազմավարական առումով: Մեր տեղեկատվական դաշտում այն տեղեկությունները, որ մի քանի բնակավայրեր իրենց մոտ են գտնվում՝ Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը, գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում: Մարտավարական առումով մի քանի վայրերում՝ հարավում, կենտրոնում և հյուսիսում ,ավելի լայնամասշտաբ իրականացված և թեժ կետերում վերհսկողությունը, նախաձեռնությունը և կրակային խոցման հնարավորությունները գտնվում են ՊԲ-ի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այս առումով մենք պետք է, իհարկե, ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորներ, մեր հրամանատարների և մեր կամավորականների առջև, որոնց շնորհիվ մենք կարողացանք Ադրբեջանի հանրապետության կողմից սանձազերծված գործողությունները ետ մղել և օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը պահպանել ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռքում:

 

Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ, և ԼՂ ՊԲ-ի փոխօգնության պայմանավորվածության շրջանակներում ՀՀ-ից կամավորական շարժման, ինչպես նաև համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում այսօր ՊԲ-ի մարտունակության աստիճանը նրա մարտական կարողությունները, պաշտպանության դասավորվածությունը, ծավալումը համապատասխան հատվածներում և պատրաստակամության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք այսօր պատրաստ են պատրաստության և ոչ միայն պատրաստության, այլև հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ արձագանքման ցանկացած գործողությունների: Կարող եմ ասել՝ դեռ ավելին»,- ասաց նախարարը:

 

Հովիկ Աբրահամյանն իր հերթին շեշտեց, որ վերջին օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին սփյուռքի, Արցախի և մեր հայրենիքի եռամիասնության ամրությունը: