Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 

 

Քիչ առաջ Հայաստանի Կառավարությունում ավարտվեց Մեդվեդև-Աբրահամյան հանդիպումը, որին հաջորդեց երկուստեք ասուլիսը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով հանդիպումը կայացել է շատ ջերմ մթնոլորտում, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, գյուղատնտեսույթունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցությունը, մշակույթը ինչպես նաև պայմանագրային դաշտը, որը այսօր համալրվել է նոր փաստաթղթերով: Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը: 

 

 

«Մանրամասն քննարկեցինք ՀՀ առաքվող գազի գնի իջեցման հարցը, որոշումը, փոխադարձ համաձայնությունը՝ ամրապնդվեց համապատասխան փաստթղթերի ստորագրմամբ: Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների գործունեության կարևորությունը և պարբերաբար նիստերի գումարման անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է»,- ասաց վարչապետը:

 

 

Հայտարարություններից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանն ասաց, որ գազի գինը սահմանին 160 դոլարի փոխարեն կլինի 150 դոլար: 

 

 

Հարիցն, թե բնակչության համար գինը որքան կնվազի Աբրահամյանը հստակ չպատասխանեց. «Հիմա կքննարկենք, պատկան մարմինները կքննարկեն և այդ հարցի մասին մենք որոշում կկայացնենք»,- ասաց Աբրահամյանը: