Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ ՌԴ վարչապետի հետ քննարկվել է իր Մոսկվա այցելությունը. «Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա երկու-երեք ամսում այդ խորհուրդը իրենք կանցկացնեն: Իմ մասնակցության մասին այսօր երեկոյան մանրամասն կխոսենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, ասել է վարչապետը:

 

 

Վարչապետն ասաց նաև, որ ԼՂՀ համակարծության խաղաղ բանակցային սեղանին ոչ մի համաձայնագիր չկա` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե բանակցային սեղանին այլ փաստաթուղթ կա:

 

 

«Որեւէ փաստաթուղթ չկա, մենք որեւէ անհիմն խոսակցությունների չենք ցանկանում պատասխանել: Կարեւորը մենք այսօր փաստաթղթեր ստորագրեցինք ՌԴ վարչապետի հետ, եւ ես կարծում եմ, որ դրա մասին մենք վաղը, մյուս օրը կխոսենք ավելի մանրամասն, եւ մամուլին կտանք պարզաբանում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

 

Դիտարկամանը, թե ՌԴ վարչապետին արդյոք փոխանցել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի կողմից վաճառված զենքերով է կրակում, Աբրահամյանը պատասխանեց. «Ամեն դեպքում եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն, ապա եթե ոչ Ռուսաստանից, ուրեմն Թուրքիայից կգնեն»: