Հարավային Կովկասի լեռներում՝ փոքր տարածքում, որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, գրեթե երեք տասնամյակ ավելի ընդարձակ Եվրոպայի ամենավտանգավոր չլուծված հակամարությունը հանգիստ էր թողնված։ 1994 թվականին՝ այն բանից հետո, երբ Հայաստանը պարտության մատնեց Ադրբեջանին տարածքի համար պայքարում, երկու երկրները կնքեցին հրադադար, բայց ոչ խաղաղության համաձայնագիր: Այդ մասին գրում է The New York Times-ում գրում է «Քարնեգի» կենտրոնի բրիտանացի վերլուծաբան, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
«Լեռնային Ղարաբաղը կրկին ժայթքեց անցած հանգստյան օրերին։ Կարծես թե խաղացողներից մեկը, առավել հավանական է՝ Ադրբեջանը, որոշել էր փոխել առկա փաստերը։ Երկու կողմերից մի քանի տասնյակ զինվորներ զոհվեցին մինչև երեքշաբթի հրադադարի հաստատումը։ Այն կարող է տապալվել ցանկացած պահի։ Իրավիճակն անկայուն է, և կա վտանգ, որ հակամարտությունը կարող է ավելի սրվել, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի։
Ղարաբաղյան նոր լարված հակամարտությունը մղձավանջների հիմք է։ Հաշվի առնելով ժամանակակից սպառազինությունը, որը ներկայումս երկու կողմերն ունեն, տասնյակ հազարավոր երիտասարդներ կարող էին կորցնել իրենց կյանքը։
Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք արդեն գժտվել են, և որոնք համապատասխանաբար ռազմական պարտականություններ ունեն Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ, կարող են ներքաշվել պրոքսի պատերազմում։ Կռիվը տարածաշրջանում կապակայունացնի նաև Վրաստանը, Իրանն ու ռուսական հյուսիսային Կովկասը։ Սպառնալիքի տակ կհայտնվեն նաև դեպի Կասպից ծով եկող՝ նավթի ու գազի խողովակաշարային երթուղիները։ Հարցի կենտրոնում մեծ մասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի բարձրավանդակ անկլավի կարգավիճակն է»,- գրում է հոդվածագիրը։
«Լեռնային Ղարաբաղը հիմնականում խաղաղ էր, բացառությամբ երբեմն-երբեմն տեղի ունեցող փոխհրաձգությունների։ Միջազգային դիվանագետների մեծ մասը փոքր ուշադրություն է դարձնում Կովկասի այդ տևական հակամարտությանը՝ ստեղծելով տպավորություն, թե Լեռնային Ղարաբաղն անհնազանդ է, բայց ո՛չ Կիպրոսի նման վտանգավոր։ Միջազգային հանրության մեջ առկա հույսն է պատճառը, որ խնդիրը կարող է թողնվել մեկուսի։ Այդ ընկալումը վերջին շաբաթվա ընթացքում ցնցվեց»,- գրում է Թոմաս դե Վաալը՝ հավելելով, որ ավելի քան 20 տարում ազգայնական ատելությունները չեն հանդարտվել՝ տարիների ընթացքում փաստացիորեն սնուցվելով պաշտոնական քարոզչությամբ։ Այնուհանդերձ, աշխարհագրությունն ինքնին հակամարտությունն իր բնույթով դարձնում է վտանգավոր։
Թոմաս դե Վաալը կարծում է, որ հակամարտության լուծումը կպահանջի երկու կողմերից էլ փոխզիջումների գնալու և միասին ապրելու լուրջ հանձնառություններ։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքին՝ կարգուկանոնի հաստատման հարցում ձախողման վերաբերյալ, Թամաս դե Վաալը նման մեղադրանքները համարում է ոչ արդարացի, քանի որ, նրա խոսքով, միջնորդները միջնորդում են, նրանք չեն կարող միայնակ լուծել հակամարտությունները անզիջում կողմերի միջև։
«Դառը ճշմարտությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները թակարդվել են իրենց սեփական հռետոաբանությամբ՝ խոստանալով իրենց հանրապեություններին լիարժեք հաղթանակ, որը երբեք տեղի չի ունենա։ Նրանք կիրառել են ստատուս-քվոն որպես զենք՝ սեփական լեգիտիմության կոշտ հարցերից խուսափելու կամ ժողովրդի ուշադրությունը սոցալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար։
Համանման գայթակղություն է առաջ գալիս երևան հանելու Ռուսաստանին՝ որպես իրական չարագործի։ Իհարկե, Կրեմլը դեր է խաղացել էթնո-տարածքային հակամարտությունների մանիպուլյացայի գործում, որոնք առաջացել են Խորհրդային միության փլուզումից։ Եվ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Բայց Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում շատ ավելի թույլ է, քան Վրաստանի սառեցված հակամարտությունում էր»,- գրում է Թոմաս դե Վաալը՝ նշելով, որ Ռուսաստանը սահման չի կիսում հակամարտության գոտու հետ, չունի այնտեղ զորքեր և տարբեր կերպ աջակցում է երկու կողմերին։ Նրա կարողությունը՝ վերահսկելու համար, թե ինչ է տեղի ունենում ԼՂ-ում, սահմանափակ է, կարծում է Թոմաս դե Վաալը։
Եթե այս տխուր լանդշաֆտում կա հույսի մի շող, դա թեև երերուն, բայց խաղաղության գործընթացի առկայությունն է՝ գրում է հոդվածագիրը։
«Այն, ինչ բացակայում է Հարավային Կովկասում, քաղաքական կամքն է՝ զբաղվելու թշնամու հետ գործարքի մեջ մտնելու պլանով։ Այն, ինչ բացակայում է միջազգայնորեն, ընդունումն է, որ չկա հակամարտության լուծման էժան տարբերակ։ Վերջին շաբաթվա ընթացքում միջնորդներն օգնեցին նոր հրադադարի հաստատմանը։ Բայց Լեռնային Ղարաբաղը պահանջում է ավելին, քան պարզապես մաքոքային դիվանագիտությունն է։ Կարգավորումը պահանջում է համալիր, բազմազգ խաղաղարար գործողություն և համակարգում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև՝ լինելու խաղաղ համաձայնագրի համատեղ երաշխավորներ»։
Մեծ տերությունները կարող են մեկնարկը տալ Մինսկում խաղաղ կոնֆերանսի գումարմամբ, որը մեսիջ կհղի առ այն, որ աշխարհը վերջապես սկսել է հակամարտությանը լրջորեն վերաբերվել, քանի դեռ շատ ուշ չէ, եզրափակում է հոդվածագիրը: