Իրանի իշխանությունները տեղեկացրել են, որ Boeing Co. կորպորացիայի պատվիրակությունը մոտ ժամակներս կայցելի Թեհրան՝ գնահատելու իրանական ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, հանդիպմանը կմասնակցեն Իրանի խոշոր ավիափոխադրող Iran Air-ը և այլ փոքր ավիաընկերություններ:

 

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հայտարարել էր, որ Իրանը Boeing-ի հետ ինքնաթիռների գնման գործարք կիրականացնի:

 

Ավելի վաղ Iran Air-ը Airbus-ի հետ կնքել էր 118 ինքնաթիռի գնման 25 միլիարդ դոլարի պայմանագիր: