Պորտուգալիայի առաջնության 29-րդ տուրում «Մարիտիմուն» արտագնա խաղում հանդիպել է «Սպորտինգին» և պարտվել 3:1 հաշվով:
Հյուրերի միակ գոլը հեղինակել է Գևորգ Ղազարյանը, ով աչքի է ընկել 81-րդ րոպեին: Այժմ «Մարիտիմուն» Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է: