Whoscored-գ գնահատել է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Շալկեի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը: 

Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականը 6.9 է, հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մատս Հումելսն է՝ 7.9:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Մխիթարյանը խաղին մասնակցել է երկրորդ խաղակեսից: