Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրված լինել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Tuttosport-ի տեղեկությունների համաձայն՝ թուրինյան ակումբը հույս ունի 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, չնայած որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:

Իտալական ակումբը համոզված է, որ առավելություն ունի, ինչը պայմանավորված է կիսապաշտպանի գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ լավ հարաբերություններով:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ցանկանում է թիմում պահել Մխիթարյանին և բանակցում է նոր պայմանագրի կնքման հարցի շուրջ: