Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում «Ստալը» տնային խաղում հանդիպել էր Դոնեցկի «Շախտյորին»: Հանդիպումից հետո Էդգար Մալաքյանը խաղի մասին զրույցում խոսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին և շնորհակալություն հայտնել Հայաստանի զինվորներին:

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր զինվորներին: Գիտեք՝ մեզ մոտ՝ հայրենիքումս, հիմա դժվար ժամանակներ են: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, շնորհակալություն, որ կաք, որ սահմանին մարտնչում եք մեր ու հայրենիքի համար: Հպարտանում ենք նրանցով»: