«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Անցումային փուլի երկրները» ամենամյա զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում, որտեղ իշխում է ավտորիտար ռեժիմ, քաղաքացիական հասարակության իրավիճակի մեջ և դատական համակարգում վատթարացում է նկատվում:
Հավաքելով 6.86 միավոր՝ Ադրբեջանը անցումային փուլի երկրների վարկանիշում զբաղեցրել է ստորին հորիզոնական։ Զեկույցը հրապարակված է կազմակերպության կայքում:
Այսպիսով, կազմակերպության կանխատեսման համաձայն՝ 2016 թ. տնտեսության վատթարացող վիճակի պատճառով, որը կախված է նավթի գներից, ամբողջ Ադրբեջանով կարող է բռնկվել բողոքի ակցիաների շատ լուրջ ալիք: