ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուղիղ կապի» ընթացքում 12-ամյա աղջնակը հարցրել է, թե եթե խորտակվեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ո՞ւմ առաջինը կփրկեր նա:

 

Պուտինը ժպտալով պատասխանել է, որ Վարյան իրեն ծանր վիճակի մեջ է դրել:

 

«Եթե որևէ մեկը որոշել է խորտակվել, նրան փրկելն անհնար կլինի: Բայց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, եթե նա ինքը դա ցանկանա»,- ասել է Պուտինը: