Թբիլիսիում փոթորկի պատճառով բնակիչները օգնություն են խնդրում: Արտակարգ իրավիճակների ծառայությունում գրանցել են ավելի քան 600 զանգ, հայտնում է «Грузия Online»-ը:
Հայտնի է, որ օրվա ընթացքում տուժել է մեկ մարդ: Նրան տեղում օգնություն է ցուցաբերվել:
Ամենից շատ վնաս է կրել Թբիլիսիի Դիդուբե թաղամասը: Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության, այնտեղ մրրիկի հետևանքով վնասվել է 10 ավտոմեքենա, 17 տներից տանիքներ են պոկվել: