Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային։

 

 

Հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, արծարծվել են Եվրոպա-Արցախ կապերին եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վերջին օրերին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

 

 

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Յարոմիր Շտետինայի սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով որպես մարդասիրության եւ անաչառության վառ դրսեւորում։