ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած քաղաքացուն: Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել և ձերբակալվել է 1984 թվականին ծնված Հ. Մ.-ն: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ապրիլի 15-ին ժամը 18:25-ի սահմաններում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել էր ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Նախնական տվյալներով, առերևույթ հանցագործություն կատարած անձը գտնվել էր ավտոմեքենայի մեջ, այսինքն' հենց մեքենայից միջից էր նետել նռնակը:
Դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: