Լոնդոնում Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստները շնչադիմակներ են հագցրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի եւ բրիտանացի ամենահայտնի նավատորմավար ծովակալ Հորացիո Նելսոնի արձաններին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Evening Standard-ին:
Հրատարակության տվյալներով՝ նաեւ պաշտպանիչ դիմակներ Էին հագցրել եւս 15 հուշարձանների: Դրանց թվում են Վիկտորյա թագուհու, ֆուտբոլիստ Թիերի Անրիի եւ լորդ-պրոտեկտոր Օլիվեր Քրոմվելի արձանները:
Այդ կերպ՝ ակտիվիստները ցանկանում Էին տեղի իշխանությունների ուշադրությունը հրավիրել օդի աղտոտման խնդրի վրա: Ոստիկանների խոսքով՝ բնապահպանները վաղ առավոտյան հավաքվել Էին Թրաֆալգարյան հրապարակում:
«Յուրաքանչյուր լոնդոնցու շնչադիմակ հագցնելը ելք չԷ, դրա փոխարեն մեզ իսկական քաղաքական լուծում Է հարկավոր նոր քաղաքապետից»,-հայտարարել Է ակտիվիստուհիներից մեկը՝ Արիբա Համիդը:
Լոնդոնի քաղաքագլխի ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Ներկայիս քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել Է երրորդ ժամկետով առաջադրվելուց:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքագլուխը կարող Է քառամյա ժամեկետով ընտրվել առանց սահմանափակումների: