Մարտի վերջին Տանզանիայում ձերբակալվել էին Հայաստանի և Նիդերլանդների քաղաքացիներ՝ Արտյոմ և Էդուրադ Վարդանյանները, որոնց ավելի ուշ մեղադրանք է առաջադրվել տնտեսական հանցագործությունների և երկրից կապիկների ապօրինի արտահանման համար:

 

 

Վարդանյանների դատական գործընթացին ծանոթ ИА REGNUM-ի աղբյուրը պնդում է, որ եղբայրներին անհիմն մեղադրանքներ են առաջադրվել:

 

 

«Վարդանյանները ոչ մի կերպ չեն խախտել Տանզանիա Հանրապետության որևէ օրենք: Ավելին, նրանք ոչ մի առնչություն չունեն կապիկների հետ», - ասել է զրուցակիցը: Տանզանիայում Նիդերլանդների Թագավորության հյուպատոսը հետևյալ կերպ է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Նրանք պարզապես սխալ տեղում սխալ ժամանակ են հայտնվել»:

 

 

«Զօօ Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը ИА REGNUM-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Տանզանիայում ձերբակալված եղբայրներ Հոլանդայի և Հայաստանի քաղաքացի Արտյոմ Վարդանյանը ու Հոլանդիայի քաղաքացի Էդուարդ Վարդանյանն ընդհանրապես կապ չունեն կապիկների հետ և վերջիններիս անարդարացիորեն են ձերբակալել Տանզանիայում: