Լեհաստանի Վրոցլավ քաղաքում երեխան ծնվել է մոր մահից 55 օր անց: Այս մասին հաղորդում է Nowa Trybuna Opolska պարբերականը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 41-ամյա ծննդկան մայրը տառապում էր քաղցկեղով և հղիության 17-րդ շաբաթում արձանագրել էին կնոջ ուղեղի մահը։ Դրանից հետո բժիշկները որոշում են կայացրել կնոջը միացնել արհեստական կենսագործունեության սարքին, քանի որ կնոջ սիրտը շարունակում էր բաբախել։ Երկու ամիս անց բժիշկները որոշում են կայացրել կեսարյան հատումով ընդունել երեխայի ծնունդը։
Ծնունդն անցել է որոշակի բարդություններով, երեխան ծնվելու պահին կշռել է ընդամենը 1 կիլոգրամ։ Սկզբնական շրջանում որոշակի բարդություններ են ի հայտ եկել, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվել է։ Երեխան ամբողջովին առողջ է, նրան դաստիարակում է հայրը։