Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 21-ին կազմել է 479.37 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 1.21 դրամով: Այս մասին տեղեկացնում ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.93 դրամ՝ նվազելով 4.59 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 688.52 դրամ է՝ նվազելով 3.76 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 21-ին կազմել է 7.36 դրամ, աճը կազմել է 0.02 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 266.94 դրամ, ոսկի՝ 19,295.95 դրամ, պլատին՝ 15,689.52 դրամ։