
Հայ ժողովրդի հերոսական պատմությունը բազմիցս է ապացուցել այն հայտնի ճշմարտությունը, որ հատկապես հայրենիքի համար տագնապալի ժամանակաշրջաններում, երբ հայերս հայտնվում ենք լինել-չլինելու եզրին, ժողովրդի միջից դուրս են գալիս մարդիկ, անհատներ, որոնց առաքելությունն է լինում դուրս բերել հայությանն անդունդից ու առաջնորդել նրան դեպի լուսավոր հորիզոններ: Անխոս, անկասկած, այդ մարդկանց թվին է պատկանում և հայոց մեծագույն զորավարներից մեկը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, ում լեգենդար քաջագործությունների ու անօրինակ հերոսությունների մասին խոսվել է, թերևս, բազմիցս, անվերջ անգամներ է փառաբանվել նրա քաջությունն ու անձնուրացությունը՝ հանուն հայրենիքի, հանուն հայոց բանակի:
Անկասկած, քառօրյա հայ-ադրբեջանական պատերազմն ապագայում դասվելու է հայ ժողովրդի մղած հերոսամարտերի թվին, հերոսամարտ, որով հայերս աշխարհին ու հակառակորդին գործնականում ապացուցեցինք, թե ինչ ոգու կրողներ ենք մենք, հաստատեցինք մեր օրինական իրավունքն այն հողերի վրա, որոնք մեր պապենական ժառանգությունն են, մեր սեփականությունը: Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն, որ մեր փառապանծ զինվորների ու նրանց՝ նույնքան փառահեղ գեներալների շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղության մեջ ենք, նրանց անձնուրացության արդյունքում է, որ հնարավոր եղավ զսպել թշնամու ախորժակն ու հետ շպրտել դրան իր որջը:
Եթե չլինեին Մանվել Գրիգորյանի նման առյուծասիրտ գեներալներն ու երկրապահների նման անձնուրաց մարտիկները, եթե մեր բանակը ներշնչված չլիներ այն ոգով, որի կրողներն են վերջիններս, ոչ մի կասկած չկա, որ հիմա մենք միանգամայն այլ՝ շատ ավելի վատ կացության մեջ էինք լինելու, լինելու էինք պարտվող կողմ՝ դրանից բխող բոլոր քաղաքական, տնտեսական ու բարոյահոգեբանական հետևանքներով հանդերձ:
Զորավար Մանվելի հերոսական կենսագրության մի փառահեղ էջ էլ, ինչ խոսք, քառօրյա պատերազմն է, պատերազմ, որի ընթացքում տեղ գտած գեներալի քաջագործությունների մասին դեռ երկար է խոսվելու:Յուրաքանչյուրը, ով այդ օրերին գեթ մեկ անգամ գտնվել է առաջնագծում, կարող է անձամբ վկայել, թե ինչեր է արել Զորավարը սեփական զինվորների, զինակից երկրապահների համար. նա պայքարի ոգին էր, շունչը հայության, որ իր ու առյուծածին որդու օրինակով ի ցույց դրեց բոլորին՝ ինչ է ասել հայրենասիրություն. զինվորի ամենատարրական կարիքներից մինչև բանակի հիմնախնդիրներ նրա ուշադրության կենտրոնում էին և են, քանի որ նա դեռ չի ավարտել իր պատերազմն ու հաշիվ ունի պահանջելու շուն թուրքից…
Մանվել Գրիգորյանը, թերևս, միակն է ներկայիս հայ ռազմական գործիչներից, ով, հիրավի, արժանի է կոչվելու Զորավար: Կոչումն այս սովորականներից չէ, որ կարող է շնորհվել երկրի ղեկավարության համապատասխան հրամանագրով. Զորավարը համազգային գնահատանքի արդյունք է: Զորավարներ են համարվում այն ռազմական գործիչները, ովքեր կարողանում են իրենց անձնական հեղինակության, անձնազոհության շնորհիվ դեպի հաղթանակ տանել բանակներ:Ռազմական գործիչներ, ովքեր իրենց տաղանդի շնորհիվ և դժվարին իրավիճակներում որոշումներ կայացնելու ընդունակությամբ կարողանում են հաղթող դուրս գալ թշնամու դեմ պայքարում՝ նույնիսկ այն դեպքում, երբ ուժերի հարաբերակցությունը հօգուտ թշնամու է, երբ թշնամու դիրքը, թվում է, ավելի նպաստավոր, իսկ սպառազինությունը՝ ավելի լավը:
Անշո՛ւշտ, որքան էլ փորձենք բանավոր կամ գրավոր կերպով ներկայացնել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացրած այն հերոսություններն ու մեծագործությունները, որոնք ճակատագրական եղան հայ ժողովրդի հաղթանակի կերտման գործում, միևնույնն է՝ չենք կարողանալու ամբողջությամբ պատկերել այդ ամենի իրական ծավալները, չենք կարողանալու ներկայացնել արվածի գոնե կեսը, քանի որ խոսքերով չես կարող նկարագրել այն, ինչ կարող ես տեսնել աչքերով. պատկերացում կազմելու համար պետք է լինես գեներալի անմիջական զինակիցը, նրա հետ կիսես այն փառահեղ ուղին, որ անցավ ու շարունակում է անցնել այս օրերին մեծ Զորավարը:
Դավիթ Բաբանով