Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է իր դիվանագիտական նկատառումների մասին: Ռուսաստանի նախագահը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության հիմնադրույթները՝ նշելով, որ դրանցում կարևոր դեր են կատարում Չինաստանը և Հնդկաստանը: Այս մասին գրում է ИноТВ-ն՝ հղում կատարելով CCTV-ին:

Նա հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը միջազգային առանցքային հարցերի շուրջ ունեն նման սկզբունքներ, և այդ ներդաշնակությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայություն պահպանելու հիմնական երաշխիքներից է:

Ռուսաստանը մտադրված է Չինաստանի հետ պահպանել բազմակողմանի համագործակցություն, այդ թվում՝ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում խնդիրների որոնման և դրանց վերացման գործում:

Երկրները սերտորեն կհամագործակցեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Մեծ 20-ի, ԲՐԻԿՍ-ի, Արևելաասիական գագաթնաժողովի, Համակագործակցության շանհայյան կազմակերպության և այլ բազմակողմանի կառույցների աշխատանքների շրջանակներում:

Նա նաև նշել է, որ ՀՇՀ-ի կառուցողական ազդեցությունը կամրապնդվի ամբողջ ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա՝ ընդգծելով ՀՇՀ ազդեցության մեծացման առանձնահատուկ դերը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է լինելու ԱՊՀ երկրների հետ երկկողմանի և բազմակողմանի հարաբերությունների հաստատումը:

Ռուսաստանը ԱՄՆ հետ կառուցողական համագործակցություն կպահպանի սպառազինություն վերահսկողության ոլորտում: Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կպահպանի միջազգային օրենսդրությունը՝ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությունը, որն արգելում է խառնվել այլ երկրների ներքին քաղաքականությանը: