«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարը կորոշվի նորաստեղծ կուսակցության համագումարի ժամանակ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով նաև հավաստիացնում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի:
Օսկանյանն ասաց, որ իրենք պատրաստ կլինեն համագործակցել ցանկացած քաղաքական, հասարակական ուժի հետ:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձելու են ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեռ և ընտրությունների օրերին հանդիսանալու են ժողովրդի և հասարակության համար իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին:
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ իրենք դնելո՞ւ են, թե՞ ոչ, Օսկանյանը պատասխանեց.
«Լավ էլի, ուրիշ հարց չունե՞ք: Օդից ինչ պահանջենք հիմա, զարգացումներ կլինեն…: Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն՝ ով ինչ է արել և համապատասխան քայլեր անեն, երբեք ես իմ կյանքում դա չեմ արել և չեմ պատրաստվում դա փոխել»: