ՀՀ նախագահի թեկնածու, 29-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը հացադուլից այսօր դուրս չի գալու: Նա հացադուլից դուրս կգա վաղը ՝ ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելուց հետո:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Անդրիաս Ղուկասյանի ընկեր Վարուժան Գաբրիելյանը:

Մեր այցելության պահին Անդրիաս Ղուկասյանը շատ թույլ էր և ի վիճակի չէր լրագրողների հետ խոսել: Նրա կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հորդորեց Անդրիաս Ղուկասյանին հարցերով դիմել մեկ ժամից: