Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները, ըստ էության, մշտական են: Անցած օրերի ընթացքում, այդ թվում երեկ այդ գործընթացները շեշտակի փոփոխություններ չեն կրել: Երեկ չժխտող, բավականին սուր հայտարարություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ իրենց զորքերի տեղաշարժումը մշտապես իրականացնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«ՊԲ-ն իր բոլոր հետախուզական միջոցներով այդ ամենը ֆիքսում է և արդեն որերորդ անգամ է կանխարգելիչ տեղեկություն է տալիս այն մասին, որ իրենք ֆիքսում են, հետևում են, տեսնում են և ոչինչ աննկատ չէ: Հակառակորդի գործողությունները իրենց համար տեսանելի և ընկալելի են»,- ասաց նա:

 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նախկին գործողություններից հետո ՊԲ տարբեր ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել և այս պահին անակնկալության գործոնն ավելի նվազել է: